Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն

Ստոկհոլմում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեն։

Նախարարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 1-3-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին, նաև տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: