Արարատի մարզում վարակվածների թիվը հասել է 85-ի, հնարավոր է թիվն աճի, քանի որ կան կոնտակտավոր անձինք. Գարիկ Սարգսյան (տեսանյութ)

Արարատի մարզում վարակվածների թիվը հասել է 85-ի, հնարավոր է թիվն աճի, քանի որ կան կոնտակտավոր անձինք. Գարիկ Սարգսյան

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սագսյանը:

Արդեն հայտարավել է, որ մեր մարզում ունենք մեծ թվով կորոնավիրուսով վարակվածներ, նրանց թիվը երեկվա տվյալներով հասնում է 85-ի:

«Մեր հայրենակիցները խախտում եմ տեղաշարժման սահմանափակումները և ոստիկանների իրականացրած միջոցառումների արդյունքում ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Եղել են մեկուսացման ենթարկված անձիք, ովքեր խախտել են այդ պահանջները, հաճախել են աշխատանքի՝ վտանգելով իրենց գործընկերների առողջությունը»,- ասաց նա և կոչ արեց տարեցներին՝ մնալ տանը, քանի որ լինում են դեպքեր, երբ նրանք 6-7 հոգով իջնում են բակ ու զրուցում:

Վարակվածների թիվը՝ ըստ համայնքների․

«Մասիս քաղաքում թվով 13, Նոր Խարբերդում 9-ը, Նոր Կյուրինում՝ 12, Այնթափում՝ 6, Հայանիստում՝ 2, Դարակերտում՝ 1, Արբատում՝ 1, Մխչյանում՝ 5, Բուրաստանում՝ 1, հնարավոր է շատանան, քանի որ կոնտակտավոր անձինք կան, Ջրաշենում՝ 6, Դիտակում՝ 2, Դալարում՝ 2, Դվինում՝ 1, Վերին Դվինում՝ 6, Այգեզարդում՝ 1,Նորաշենում՝ 2, Այգեպատում՝ 2, Այգեստանում՝ 1»։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում