Արարատի մարզում շտապօգնության մեքենան բախվել է կովին. բժիշկը, բժշկուհին ու նորածինը տեղափոխվել են հիվանդանոց (ֆոտո)

Արարատի մարզում շտապօգնության մեքենան բախվել է կովին. բժիշկը, բժշկուհին ու նորածինը տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում «Մուրացան» ծննդատան շտապօգնության Honda մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս՝ բախվել է կովին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության բժիշկը, բժշկուհին և նորածին երեխան մեկ այլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ կովը տեղում սատկել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների և կովի տիրոջ ինքնությունը:

շտապօգնություն ավտովթար