Մամուլ

Արարատի մարզում հղի կինն ինքնասպանության փորձ է արել

Արարատի մարզում հղի կինն ինքնասպանության փորձ է արել: Երեկ Արարատի հիվանդանոց է տեղափոխվել հենց Արարատ քաղաքում ապրող 21-ամյա մի աղջիկ, որը գտնվում է 23 շաբաթական հղիության վիճակում։

Բուժհաստատությունում ախտորոշվել է սուր դեղորայքային թունավորում։ Պարզվել է, որ աղջիկը տանը ավելի քան 10 տարբեր տեսակի դեղահաբեր է ընդունել, որ կյանքին վերջ տա։ Ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ու նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ինքնասպանության պատճառների մասին առայժմ մեկ վարկած է շրջանառվում։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ինչ-որ երիտասարդներ փորձել են աղարտել աղջկա բարոյական կերպարը, ինչից ընկճված աղջիկը կյանքին վերջ տալու փորձ է կատարել։

Իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։ Մեր տեղեկություններով՝ այս պահի ո՛չ աղջկան, ո՛չ էլ պտղի կյանքին սպառնացող իրական վտանգ չկա։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվեք էջում