Արարատի մարզում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Արարատի մարզում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, երեկ՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 11։40-ի սահմաններում Արտաշատի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք, գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում Ոստան գյուղից Քաղցրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում գտնվող Արտաշատ քաղաքի գերեզմանատանը Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Յուրիկ Հ-ն ինքնասպանություն գործելու նպատակով որսորդական հրացանից փորձել է ինքնասպանություն գործել։

Այս պահին նա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ գտնվում է «Արտաշատ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում