Արարատի մարզում բեռնատար գնացքը բախվել է Opel-ին

Արարատի մարզում բեռնատար գնացքը բախվել է Opel-ին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ավտոմեքենայի և բեռնատար գնացքի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում:

ժամը 16:00-ի սահմաններում Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են 24-ամյա Ռուբիկ Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Դավիթ Ստեփանյանի վարած «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող բեռնատար գնացքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վատի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորութամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը: