Արայիկ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քո հետ նույն կառավարության կազմում եմ եղել. ամո՛թ քեզ

Արայիկ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քո հետ նույն կառավարության կազմում եմ եղել. ամո՛թ քեզ

Նախկին գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արայիկ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քո հետ նույն կառավարության կազմում եմ եղել: Գիտության նախարար, ով տարրական գիտելիք չունի սեփական երկրի պատմության վերաբերյալ: Քո՞ պես սերունդ ես ուզում կրթել…

Ի դեպ հիշեցնեմ, որ մեծն Արամ Մանուկյանի արձանի բացմանը, ում դու դավաճան կոչեցիր, մասնակցել են Վեհափառը, ՀՀ Նախագահը և ՀՀ վարչապետը: Անդրանիկին թուրքերին հանձնողի արձա՞նն էին բացում Երևանի կենտրոնում: Ամո՛թ քեզ»: