Արամ Սարգսյանը կդառնա փոխվարչապետ

Արամ Սարգսյանը կդառնա փոխվարչապետ

Politik.am-ը գրում է․ Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ազատվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանից։ Որպեսզի թիմում դժգոհություններ չլինեն և ճեղք չառաջանա` Փաշինյանը փորձում է համավարակի տապալումը և տնտեսական մի շարք խնդիրների չլուծումը բարդել հենց Ավինյանի վրա։

Հիմա Ավինյանի վրա անլուծելի խնդիր է դրված՝ նրանից պահանջում են, որպեսզի ելքեր գտնի և բացի Ամուլսարի ոսկու հանքը, որը լուրջ ֆինանսական հոսքեր կապահովի Հայաստանի համար։ Հիմա առավել քան երբևէ Փաշինյանի կառավարությունն այդ փողերի կարիքն ունի։ 

Սրանով է պայամավորված, որ Ամուլսարում վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար սադրիչ գործողություններ են անում խմբավորումներ, որոնք ներկայանում են իբրև Լիդիան Արմենիա ընկերության կապալառուներ, որոնք պայմանագրով հանձն են առել ինչ-որ աշխատանքներ կատարել Ամուլսարի տարածքում։

Կամուֆլյաժային արտահագուստով ու զենքով պահնորդական ծառայություն իրականացնող չնույնականացված ընկերությունն էլ իր հերթին է սրում իրավիճակը Ամուլսարի տարածք տանող ճանապարհին։

Ավինյանը լավ է հասկանում, որ եթե կարողանա լուծել ոսկու հանքի շահագործման խնդիրը, ապա իրեն «կներվի» նաև համավարակի դեմ պայքարի տապալման պատմությունը և նա կշարունակի պաշտոնավարել փոխվարչապետի պաշտոնում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում