Արամ Մելիքյանը մեծ խնջույք է կազմակերպել որդու՝ Տիգրանի 40 օրականի առթիվ (Տեսանյութ)
Հաղորդավար, շոումեն Արամ Մելիքյանը մեծ խնջույք է կազմակերպել որդու՝ Տիգրանի 40 օրականի առթիվ։ Նա շքեղ միջոցառում է կազմակերպել և հրավիրել բոլոր ընկերներին, հարազատներին, բարեկամներին միասին նշելու սպասված օրը։
Խնջույքին ներկա են եղել բազմաթիվ հյուրեր, սիրված երգիչներ, դերասաններ։ Արարողությանը մասնակցել է նաև Տաթևի վանքի վանահայր հայր Միքայել վարդապետը։
Արամը որդու լույս աշխարհ գալու կապակցությամբ ասել էր, որ աննկարագրելի էմոցիաներ է ապրել։ «Ուզում եմ կիսվեմ իմ էմոցիաներով, որն ուղղակի աննկարագրելի է: Տիրոջ մեեծ նվերը մեզ` Տիգրանը»,-նշել էր նա:
Տեսանյութը ստորև