Արամ Խաչատրյան համերգասրահում երգիչն իջավ բեմից ու առաջարկություն արեց սիրելիին (Տեսանյութ)

Արամ Խաչատրյան համերգասրահում երգիչն իջավ բեմից ու առաջարկություն արեց սիրելիին (Տեսանյութ)

Sputnik Արմենիան գրում է․ Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում Մոսկվայի 874 -ամյակի միջոցառումների շրջանակում այսօր կայացած կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100 -ամյակին նվիրված «7 երգ Մոսկվայի մասին» համերգին հայտնի երգիչ Արթուր Աղաջանովը հաճելի ու հուզիչ անակնկալ է մատուցել հանդիսատեսին։

Բաբաջանյանի «Королева красоты» («Գեղեցկության թագուհի») երգը կատարելուց հետո Աղաջանովն ամուսնության առաջարկություն է արել իր ընկերուհուն։

Ռոմանտիկ այդ պահը տեսանկարահանել է այդ պահին համերգին ներկա Sputnik Արմենիայի թղթակիցը։

«Այսօր ինձ համար առանձնահատուկ օր է: Ոչ միայն այն պատճառով, որ իմ ամենասիրելի քաղաքներից մեկի ծննդյան օրն է, նաև Առնո Բաբաջանյանի տարեդարձը, ում աշխատանքը անքակտելիորեն կապված է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Երևանի հետ:

Վստահ եմ, որ այժմ դահլիճում շատ գեղեցկության թագուհիներ կան, բայց ինձ համար կա միայն մեկը, որին ցանկանում եմ առաջարկություն անել ձեր ծափահարությունների ներքո»,– ասաց Աղաջանովն ու ծաղկեփունջը ձեռքին մոտեցավ դահլիճում, հանդիսատեսի շարքերում նստած իր «գեղեցկության թագուհուն»:

Տեսանյութը՝ կարող եք դիտել այստեղ