Արամի փողոցում պատշգամբից 6000 դոլար նետած անձը Լեհաստանի քաղաքացի է. մանրամասներ

Արամի փողոցում պատշգամբից 6000 դոլար նետած անձը Լեհաստանի քաղաքացի է. մանրամասներ

Մայիսի 29-ին, ժամը 18։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 4/3 շենքի բնակարաններից մեկից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ նշված հասցեում գազի արտահոսք չի հայտնաբերվել․ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով 8-րդ հարկի պատշգամբից:

Ժամը 20։44-ին կանխվել է Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մ․ Չ․-ի (ծնված՝ 1992 թ․) ինքնասպանության փորձը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ Երևանի Կենտրոնում օտարերկրացին սպառնում է ցած նետվել 8-րդ հարկից։

Մինչ դեպքի վայրում էին եղել ԱԻՆ աշխատակիցներն ու պարեկները, քաղաքացին պատշգամբից ԱՄՆ դոլարներ էր թափել քաղաքացիների ուղղությամբ։ Կայքի տվյալներով՝ մոտ 6000 դոլար։