Արագածոտնի մարզում 37-ամյա կինը հայտնել է, որ ամուսինն ու սկեսրայրը փորձել են իրեն բռնաբարել

Արագածոտնի մարզում 37-ամյա կինը հայտնել է, որ ամուսինն ու սկեսրայրը փորձել են իրեն բռնաբարել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Արագածոտնի մարզի տարածքային ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում բռնաբարություն կամ բռնաբարության փորձ հատկանիշներով:

Հունվարի 29-ին՝ մարզի գյուղերից մեկի 37-ամյա բնակչուհին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ մեկ օր առաջ իրենց տան ննջասենյակում իր 48-ամյա ամուսինն ու նրա 74-ամյա հայրը բռնություն գործադրելով, փորձել են բռնաբարել իրեն, սակայն ինքը դիմադրել է ու վերջիններս չեն կարողացել իր հետ սեռական հարաբերություն ունենալ:

Նշված հասցե ժամանած ոստիկանության տարածքային բաժնի համայնքային ոստիկանության տեսուչին կինը հայտնել է, որ ամուսնու ու սկեսրայրի գործողությունների արդյունքում իրեն պատճառվել է մարմնական վնասվածք:

 Որոշ ժամանակ անց նրանք հայտնաբերվել են և հրավիրվել են ոստիկանության տարածքային բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն են տվել, որ իրենք բռնաբարության փորձ չեն կատարել:

 Վերջիններս բաց են թողնվել, իսկ կնոջը տրվել է դատաբժշկական ուղեգիր: