Արագածոտնի մարզում հարսանեկան շարասյան «յաշիկը» մխրճվել է էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ. կա 1 զոհ, 1 վիրավոր

Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Mercedes G-500 մակնիշի 19 ՏՏ 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սաղմոսավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև առաջ ընթացել ու մխրճվել էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ:

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս են բերել ավտոմեքենայից և քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ ծառայողները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է: