Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Mercedes-ն ու Honda Elison-ը. 8 վիրավորներից 2-ը դպրոցականներ են

Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Mercedes-ն ու Honda Elison-ը. 8 վիրավորներից 2-ը դպրոցականներ են

Shamhsyan.com-ի փոխանցմամբ երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Երևան-Իջևան-Մայիսյան կամուրջ ավտոճանապարհի 142 կմ հատվածում բախվել են Ազատամուտ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Սարիբեկյանի վարած Mercedes և Սևքար գյուղի բնակիչ՝ 55-ամյա Հովհաննես Օհանյանի վարած Honda Elison մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հատյնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Սարիբեկյանն ու Honda-ի ուղևորներ՝ Լուսաձոր գյուղի բնակիչներ, 17-ամյա Արևիկ Ս-ն, 7-ամյա Սամվել Ս-ն, 63-ամյա Արաքսյա Սիմոնյանը, 37-ամյա Մարինե Աղինյանը, 67-ամյա Լորիկ Սիմոնյանը, 44-ամյա Հակոբ Սիմոնյանը և 37-ամյա Ռոման Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ հետաքննիչ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։