Ավտովթարից մահացածը ֆոտոմոդել Թինան է (լուսանկարներ)
Ավտովթարից մահացածը ֆոտոմոդել Թինան է (լուսանկարներ)
Նախօրեին հայտնել էինք Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին։
Մահացածները քույրեր էին, որոնք մեկնում էին Սյունիքի մարզ՝ մասնակցելու հարսանեկան արարողության։
Bavnews.am-ի տեղեկություններով՝ զոհերից մեկը՝ 34-ամյա Բուրաստան Խոսրովյանն է, վերջինս համացանցում առավել հայտնի է Թինա Միրաբելլա անվամբ։
![tina mirabella bur](https://bavnews.am/wp-content/uploads/2023/09/tina-mirabella-bur.jpg)
Թինան մոդել էր, ուներ սեփական բրենդային խանութը։
![burastan](https://bavnews.am/wp-content/uploads/2023/09/burastan.jpg)
Նշենք, որ սեպտեմբերի 2-ին, Սառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է վթարված «Nissan» մակնիշի ավտոմեքենա․ կա երկու զոհ։
Մահացած հայտնաբերված կանայք հարազատ քույրեր են և մեկնում էին Սյունիքի մարզ՝ հարսանեկան արարողության մասնակցելու։