Ավտոբուսներով մեծաթիվ ոստիկանական ուժեր են բերվում Ֆրանսիայի հրապարակ (Տեսանյութ)

Ավտոբուսներով մեծաթիվ ոստիկանական ուժեր են բերվում Ֆրանսիայի հրապարակ (Տեսանյութ)

Քիչ առաջ ավտոբուսներով մեծաթիվ ոստիկանական ուժեր բերվեցին Ֆրանսիայի հրապարակ, ուր այս պահին երթով շարժվում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները:

Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց) մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» անհնազանդության երթը:

Երթը կընթանա Հրաչյա Քոչար փողոցով, Բաղրամյան պողոտայով և կհասնի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա անհնազանդության ակցիա:

Իշխան Սաղաթելյանը նաեւ վստահություն հայտնեց, որ եթե շարժման առաջնորդներին բոլորին ձերբակալեն, ժողովրդի քանակը կկրկնապատկվի, որովհետեւ երկրում բռնապետություն հաստատելով հնարավոր չի պահել իշխանությունը:

Տեսանյութը ստորև