Ավինյանն իր 3 000 000 ՀՀ դրամ արժողությամբ ժամացույցով. Անի Կաղինյան

Ավինյանն իր 3 000 000 ՀՀ դրամ արժողությամբ ժամացույցով. Անի Կաղինյան

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սա Ավինյանն է իր 3 000 000 ՀՀ դրամ արժողությամբ ժամացույցով (6 000$)։ Սրանք ըստ նիկոլապաշտների այն նույն ազնիվ, անկաշառ, փողոցից եկած մաքրամաքուր տղաներն են, որոնք եկել են Հայաստանը փրկելու։

Սա այս թանկարժեք ժամացույցը կապել է գնացել չարքաշ, աշխատավոր, սահմանապահ Որոտանի և Շուռնուխի գյուղացիների դիմաց կանգնել լոլոներ է պատում կենտրոնական իշխանության մասին, թե ոնց զորքին նահանջ, նահանջ հրամայելով, 150 կմ բերեցին ու հասցրին այս մարդկան տան շեմին։

Ա՛յ տղա դու բացատրի մեզ բոլորիս, թե ինչպե՞ս հարստացար, ինչպե՞ս ես ձեռք բերել թանկարժեք ժամացույցդ, ի՞նչ ծոփ ու շվայտ կյանքով ես ապրում, ինչքանո՞վ խուրդեցիք Արցախը, հիմա էլ փորձում եք դա անել Սյունիքի հետ»։