Ավելի քան 3400 բիթքոին, նվեր ստացած առանձնատուն ու գնած ավտոմեքենա. «Իմ քայլից» Հայկ Սարգսյանի ունեցվածքը

Ավելի քան 3400 բիթքոին, նվեր ստացած առանձնատուն ու գնած ավտոմեքենա. «Իմ քայլից» Հայկ Սարգսյանի ունեցվածքը

Այս մասին գրում է 168.am-ը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը 2019-ին առանձնատուն է նվեր ստացել Արաբկիրում, համատեղ սեփականատեր է։

Նա հայտարարագրել է 2005 թվականի արտադրության MERCEDES-BENZ, որը ձեռք է բերել 2017-ին, 2019-ին 19 հզր 800 դոլարով ձեռք է բերել 2013 թվականի արտադրության Lexus:

Հայկ Սարգսյան

Բանկային հաշիվներին հայտարարագրել է 4 մլն դրամ, տարվա սկզբին ձեռք է բերել 2300 բիթքոին, տարվա վերջում արդեն ունեցել ՝ 3400 բիթքոին, որը համարժեք է ավելի քան 32 մլն դոլարի: Որպես կանխիկ գումար՝ հայտարարագրել է 24 մլն դրամ, 55 հզր. դոլար։ Աշխատանքի դիմաց վարձատրությունը նշված չէ: