Ավելացրեք շամպունին երկու բաղադրիչ և մազաթափությունը կվերանա

Ավելացրեք շամպունին երկու բաղադրիչ և մազաթափությունը կվերանա։ Մազաթափությունը վերացնելու համար առաջարկում ենք այս շատ պարզ և արդյունավետ միջոցը:

Հարկավոր է՝

10 կաթիլ խնկունու եթերային յուղ

10 կաթիլ կիտրոնի եթերային յուղ

Շամպուն

Եթերային յուղերը վաճառվում են դեղատներում: Ուղղակի ավելացրեք նշված չափով յուղերը Ձեր շամպունին և այսուհետ մազերը լվացեք դրանով:

Խնկունու եթերային յուղը դեռ վաղուց օգտագործվում է բժշկության մեջ՝ որպես մազաթափությունը կանխելու միջոց: Այն լավացնում է գլխամաշկի արյան շրջանառությունը, ինչը նպաստում է մազարմատների սնուցմանը և մազերի ամրապնդմանն ու աճին: