Ավարտվել է Ալեն Սիմոնյանի, գերիների ու անհետ կորածների հարազատների հանդիպումը

Ավարտվել է Ալեն Սիմոնյանի, գերիների ու անհետ կորածների հարազատների հանդիպումը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է գերիների ու անհետ կորած համարվող զինծառայողների հարազատների հետ։

«Հայկական ժամանակի» հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը տեղեկացրեց, որ հանդիպումն արդեն ավարտվել է, որին հարազատներից մասնակցել է 10 հոգի՝ 5 կին և 5 տղամարդ։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել մանրամասները չհրապարակելու վերաբերյալ։ Հանդիպումը եղել է մեր նախաձեռնությամբ։ Որեւէ այլ բան չեմ կարող հավելել»,- նշեց Սիմոնյանի մամուլի քարտուղարը:

Նշենք, որ այսօր գերեվարված և անհետ կորած համարվող զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան։ Նրանք պահանջում էին հանդիպում ԱԺ նախագահի հետ, որպեսզի վերջինս բացատրություն տա գերիների մասին իր հայտարարությունների վերաբերյալ։