«Աստված քեզ հետ զինվոր ու բարի ծառայություն»․ Նաիրա Զոհրաբյանը՝ ձմեռային զորակոչին

«Աստված քեզ հետ զինվոր ու բարի ծառայություն»։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ տեղեկացնելով, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պատգամավորների հետ այցելել է Պաշտպանության նախարարության Հանրապետական հավաքակայան` ձմեռային զորակոչի ընթացքին հետեւելու։

«Քիչ առաջ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պատգամավորներով այցելեցինք Պաշտպանության նախարարության Հանրապետական հավաքակայան՝ ձմեռային զորակոչի ընթացքին հետեւելու։

Շրջեցինք հավաքակայանի բոլոր բաժիններով, զրուցեցինք զինակոչի պատասխանատուների եւ ամենակարեւորը՝ զինվորների ու նրանց ծնողների հետ։

Հետեւեցինք վիճակահանության գործընթացի կազմակերպմանն ու անցկացմանը։ Աստված քեզ հետ զինվոր ու բարի ծառայություն»,- գրել է նա։