Աստված պահումա ինձ, մենակ եմ ապրում. ով է Ծիծեռնակաբերդից հայտնի դարձած պապիկը (Տեսանյութ)

Աստված պահումա ինձ, մենակ եմ ապրում. ով է Ծիծեռնակաբերդից հայտնի դարձած պապիկը

Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էս պապիկը դարձավ օրվա հերոս Ազատության նյութից հետո։

Արտակարգ դրության սկզբի օրերին եմ նկարել էս վիդեոն՝ մարտի 21-ին։ Իջել էի մեր թաղերը, տեսնեմ մարդիկ ոնց են յոլա գնում։

Քոչար-Կոմիտաս հատվածում բոլորը լավ գիտեն իրեն։ Առավոտից իրիկուն աշխատում ա, թաղի խանութների ու օբյեկտների դիմացը մաքրում, բարեկարգում՝ փոցխը կամ բահը ձեռին։ Սեփական ընտանիքից վտարված դժբախտ մի մարդ, բայց չի չարացել իր դժբախտությունից»։