Շոու-բիզնես

Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, իմ լավ Ընկեր․ Աշոտ Ղազարյան

Այսօր՝ հունիսի 22-ին, կյանքից հեռացել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։ Դերասանուհին հանկարծամահ է եղել։ 

Լալա Մնացականյանի մահը սգում են նրա երկրպագուները, ուսանողներն ու գործընկերները։ Լալա Մնացականյանի մտերիմ խաղընկերներից Աշոտ Ղազարյանը, որի հետ միասին դերասանուհին հանդես է եկել հայկական ամենակոլորիտային՝ «Մեր բակը» ֆիլմաշարում, ֆեյսբուքյան էջում իրենց համատեղ լուսանկարն է տեղադրել։ 

«Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, իմ լավ Ընկեր։ Հազար ափսոս»,-հրապարակումը մակագրել է ՀՀ ժողովրդական արտիստը։ 

Դերասանուհին 66 տարեկան էր։

Կիսվել էջում