«Ասում են՝ ինձ է նման, բայց հուսով եմ՝ կնոջս կնմանվի». Արման Նշանյանի դստեր առաջին լուսանկարն ու կնոջ հետ պայմանավորվածությունը

«Ասում են՝ ինձ է նման, բայց հուսով եմ՝ կնոջս կնմանվի». Արման Նշանյանի դստեր առաջին լուսանկարն ու կնոջ հետ պայմանավորվածությունը

Tert.am Life-ը գրում է՝ ռեժիսոր, դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը հայր է դարձել։ Դստեր՝ Շաքեի ծննդից հետո Արմանը հարցազրույց է տվել Tert.am Life-ին ու պատմել փոքրիկի հետ առաջին հանդիպման, իր զգացողությունների ու կնոջ՝ Վիկայի հետ ունեցած պայմանավորվածության մասին։ Արմանը նաև տրամադրել է դստեր առաջին լուսանկարը։

Արման Նշանյան

Արտակարգ դրության այս օրերին Արմանը նախապես տեղաշարժման թերթիկ էր պատրաստել ծննդատուն գնալու համար։ Իրեն երջանիկ է զգում, որ ամեն բան բարեհաջող է անցել, կինն ու դուստրն իրենց լավ են զգում։

«Զգացողություններս մի քիչ խառն են։ Դեռ չեմ հասկանում՝ ով է, ինչ է։ Հետաքրքիր ֆենոմեն է. նոր մարդ է քո կյանքում, բայց արդեն սիրում ես առանց որևէ բացատրության, ուղղակի պատրաստ ես ամեն ինչ անել իր համար»,- ասաց դերասանը։

Անդրադառնալով Շաքեի հետ առաջին հանդիպմանը՝ Արմանը ծիծաղելով նկատեց. «Փոքրիկները կարծես բիձա լինեն՝ կնճռոտ։) Ասում են՝ ինձ է նման, բայց ես հուսով եմ՝ կնոջս է կնմանվի թե՛ բնավորությամբ, թե՛ արտքանապես։ Հայր դառնալուց հետո առաջին միտքս, ուրախությունս այն էր, որ ամեն բան նորմալ է, կինս, երեխաս առողջ են»։

Արման Նշանյան

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում