«Առևանգված» հայկական ինքնաթիռը Իրանից վերադարձավ Հայաստան (Տեսանյութ)

«Առևանգված» հայկական ինքնաթիռը Իրանից վերադարձավ Հայաստան (Տեսանյութ)

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 տիպի (ազգային և գրանցման նիշը համարը EK-FAA) օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում վայրէջք կկատարի առևանգված Boeing 737 օդանավը։

Նշենք, որ փետրվարի 20-ին «Fly Armenia Airways»-ը պարզում է, որ օդանավը չի ժամանել «Հոստոմել» օդանավակայան։ Կապ հաստատելով Տալլինի օդանավակայանի հետ` պարզվում է, որ օդանավը թռիչք է կատարել այլ ուղղությամբ։

Անձնակազմը, առանց ավիաընկերության թույլտվության կամ համաձայնության, կեղծելով փաստաթղթեր, Տալլինից մեկնել է Բուլղարիայի Վառնա քաղաքի օդանավակայան։

Այնուհետև տեղի ժամանակով 11:41 օդանավը լքել է Վառնայի օդանավակայանը՝ ուղղություն վերցնելով Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)՝ Շարժա քաղաք։

Տեսանյութը ստորև