Առողջ մնալու համար անհրաժեշտ է անել 4 պարզ բան. Արսեն Թորոսյան

Վերսկսում ենք մարզասրահ այցելելը։ Իսկ ընդհանրապես առողջ մնալու համար անհրաժեշտ է անել 4 պարզ բան: Այս խորհուրդներով կիսվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Չենք ծխում ո՛չ սովորական, ո՛չ էլեկտրոնային սիգարետ։

Չենք չարաշահում ալկոհոլը։ Չենք ուտում շատ ճարպեր ու շաքար պարունակող ուտելիք, չենք խմում շաքար պարունակող հյութեր։

Մարզվում ենք՝ մարզասրահում, փողոցում, տանը։

Առողջ եղե՛ք»,- գրել է թորոսյանը։