Շոու-բիզնես

«Առողջական խնդրիս պատճառով չեմ կարող խիստ սննդակարգ պահել»․ Անատի Սաքանյան

«Առողջական խնդրիս պատճառով չեմ կարող խիստ սննդակարգ պահել»․ Անատի Սաքանյան

Tert am Life-ը գրում է․ Դերասանուհի Անատի Սաքանյանի կենսակերպի վրա մեկուսացման գրաֆիկը այնքան էլ չի ազդել։ Ըստ Անատիի՝ ինքը մինչև սահմանափակումներն էլ ժամանակը հիմնականում տանն է անցկացրել ինչը պայմանավորված էր նկարհանումների բացակայությամբ։

«Սիրում եմ լինել տանը՝ իմ կոսմետոլոգիական լաբորատորիայում։ Այստեղ կարդում եմ ու ստեղծագործում»,-Tert am Life-ի հետ զրույցում ասաց Անատին։

Դերասանուհին նշեց, որ եթե մեկուսացման անհրաժեշտություն լիներ երկու տարի առաջ, ինքը միանշանակ խուճապի կմատվեր․ «Այն ժամանակ նկարահանումներով գերհագեցած գրաֆիկ ունեի, տանը գրեթե չէի լինում, ժամանակիս զգալի մասը նկարահանման հրապարակում էի անցկացնում։

Հիմա մեկուսանալու և պասիվ լինելու գաղափարն ավելի հանգիստ տարա, քանի որ կենսակերպս վերջին շրջանում հենց այդպիսին էր։ Այս գրաֆիկն իմ կյանքում բան չի փոխել բացի այն վատ դրությունը, որը բոլորիս վրա ազդում է»։

Խոսելով զբաղվածության մասին՝ Անատին պատմեց իր նոր ու հին հետաքրքրությունների մասին․ «Ես սիրում եմ նկարել։ Վերջին շրջանում ավելի հաճախ նատյուրմորտ եմ նկարում, քան դիմանկարներ։

Այսօր խաչբառ եմ գնել և ընթերցողներին էլ խորհուրդ կտամ ձեռք բերել, քանի որ դա շատ հետաքրքիր, միևնույն ժամանակ, ճանաչողական հոբբի է,- ասաց Անատին ու ժպիտով հավելեց,- Շատ եմ ուզում մեր տարիների խաղերից ձերք բերել՝ օրինակ «Մարիո»-ն։ Տարիներ առաջ իհարկե ունեցել եմ, սակայն ուրիշին ենք տվել։ Տեսնեմ կկարողանա՞մ գտնել։ Շատ եմ ուզում խաղալ»։

Անատի Սաքանյան

Դերասանուհին արդեն բավականին ժամանակ է՝ զբաղվում է նաև մաշկի խնամքով։ Նա առաջարկեց՝ զբաղմունքներին զուգահեռ ժամանակն արդյունավետ օգտագործել․

«Մաշկի խնամքի տեսանկյունից նման գրաֆիկը լավ է։ Եթե տանից դուրս գալիս նախկինում ստիպված շպարվում էինք, հիմա դեմքը հանգիստ վիճակում է, կարողանում է շնչել, հանգստանալ։

Ներկայումս գրեթե բոլորը օգտվում են բավականին խիտ տոնային քսուկներից, որոնք իրենց մեջ սնդիկ են պարունակում, իսկ դա, բնականաբար, ծանրաբեռնում է մեր մաշկը, փակում է ծակոտիները և վնասում»։

Անատին նշեց, որ այս ժամանակահատվածը կարելի օգտագործել մաշկը խնամելու համար, քանի որ բոլորս վերադառնալու ենք մեր նախկին գրաֆիկին ու կրկին սկսելու ենք շպարվել․ «Մի քանի անգամ ավելի լավ կլինի, որ խնամված մաշկով վերադառնանք աշխատանքի։

Քանի կա տարբերակ, մեր մաշկին շնչելու հնարավորություն տանք՝ լավ խոնավեցնենք, տան պայմաններում պատրաստված դիմակներ օգտագործենք։ Առհասարակ մաշկի համար շատ կարևոր է խոնավեցումը։ Սա մաշկին առողջ տեսք կհաղորդի և ավելի թարմ կվերադառնանք մեր բնականոն կյանքին»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվեք էջում