Առեղծվածայի դեպք՝ Վանաձոր քաղաքում․ ավտոտնակում հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով տղամարդու դի

Առեղծվածայի դեպք՝ Վանաձոր քաղաքում․ ավտոտնակում հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 23-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15․50-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության կայանից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սուխումի փողոց, որտեղ շենքերից մեկի հարևանությամբ գտնվող ավտոտնակում հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ։   Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակիչ, 42-ամյա Երվանդ Խ․-ն էր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի աջ կողմի շրջանում առկա է վնասվածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զննությամբ դիակի ձախ կողմում, ծնկի կողքին ընկած, հայտնաբերվել է փայտե ինքնաշեն ատրճանակի նմանվող առարկա։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։