Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանեց Մայր Աթոռ (Տեսանյութ)

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանեց Մայր Աթոռ (Տեսանյութ)

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քիչ առաջ ժամանեց Մայր Աթոռ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կհանդիպեն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախատեսվում է, որ հանդիպմանը քննարկվելու են երկրի առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերները, ապագան։

Նշենք, որ սեպտեմբերի 14-ին Իշխան Սաղաթելյանը՝ հանդես էր եկել հրապարակային առաջարկությամբ առ այն, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ Հայրապետի, նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների հանդիպում, որտեղ պետք է գտնվեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր:

Տեսանյութը ստորև