Առաջին թռչող մոտոցիկլետը պատրաստ է, շուտով դուրս կգա վաճառքի․ Տեսանյութ

Առաջին թռչող մոտոցիկլետը պատրաստ է, շուտով դուրս կգա վաճառքի։

Թռչող մոտոցիկլետի առաջին փորձարկումը բարեհաջող կատարվեց, որի հեղինակը Ֆրանսիական “Lazareth Auto-Moto” ընկերությունն է։ Ընկերությունը փորձարկումից մի հատված տեսանյութ է հրապարակել բոլոր նրանց համար, ովքեր կասկածանքով էին վերաբերվում այս անիրական թվացող գաղափարին։

Այս տրանսպորտային միջոցը կարելի է վարել ճանապարհներին, իսկ հետո կանգ առնել որևէ հարմար, հորիզոնական հատվածում և, ընդամենը մեկ կոճակ սեղմելով, ակտիվացնել մյուս ռեժիմը, որը ընդամենը 60 վայրկյանում մոտոցիկլետին օդ կբարձրացնի։

Այն ունի 1300 ձիաուժ հզորություն և կշռում է 140 կիլոգրամ՝ բարձրանալով 1 մետր։ Թռչող մոտոցիկլի՝ “Lazareth LMV 496”-ի նախնական գինը՝ 560 000 դոլար կլինի։

Տեսանյութը՝ ստորև․