Առաջիկա ժամերին ադրբեջանական կողմը կսկսի հանել իր զորքը Սյունիքի տարածքից

Առաջիկա ժամերին ադրբեջանական կողմը կսկսի հանել իր զորքը Սյունիքի տարածքից

Առաջիկա ժամերի ընթացքում ադրբեջանական կողմը կսկսի հանել իր զորքը Սյունիքի սահմանային` Սև լճի տարածքից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց իրադարձությունենրին մոտ կանգնած մեր աղբյուրը։

«Բանակցություններն արդեն ավարտվել են, շուտով Ադրբեջանի ԶՈւ-ն դուրս կբերվի Սև լճի տարածքից»,–ասաց մեր աղբյուրը։

Նշենք, որ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ևս հաստատել էր, որ բանակցությունների արդյունքում Սև լճի տարածքից ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն։ Թե ինչ պայմաններով՝ հայտնի չէ։

Հավելենք, որ մինչ այս պահը այս մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։