«Առաջարկում եմ խուճապի չմատնվել այս առաջարկից». Փաշինյան

«Առաջարկում եմ խուճապի չմատնվել այս առաջարկից». Փաշինյան

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը: Սա ուղղված է ՀՀ ուժեղ տնտեսության կայացմանը»,- ասաց նախարարը:

Փաշինյան կառավարություն

«Առաջարկում եմ խուճապի չմատնվել առաջարկից: Թեման վաղուց հասունացած էր»,- արձագանքեց վարչապետը: Հաշվի առնելով, որ Կառավարության որոշ անդամներ դեմ էին նախագծին, Փաշինյանն առաջարկեց ընդունել նախագիծն ու շարունակել այս թեմայով քննարկումը: