Առանց Արցախի Հայաստան չկա, սա պետք է հստակ ըմբռնենք. Վիկտոր Սողոմոնյան

Երեկ չէ առաջին օր ժամը մեկ անց կես քաղաքական գործիչ դարձած մարդն իր պարտքն է  համարում հրապարակայնորեն վերլուծել, թե ինչպես է պետք կարգավորել հակամարտությունը, թե ինչպես է պետք պատերազմ անել, ինչպես պատրաստվել կամ ինչպես պետք չէ: Առանց Արցախի Հայաստան չկա։

Այս մասին իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում անցկացվող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումին։

«Առանց Արցախի Հայաստան չկա: Այս նախադասությունը պետք է տպենք եւ փակցնենք Երեւանում պաստառների պես: Եթե ինչ-որ մեկը սա նացիոնալիզմ է համարում, ապա մենք շատ ենք թերացել։ Այո, առանց Արցախի Հայաստան չկա, սա պետք է հստակ ըմբռնենք եւ ամեն օր աչքներիս առաջ ունենանք»: