«Ապացույցներ չկան, որ Ամուլսարի շահագործումը կարող է ազդել Ջերմուկի և Սևանի ջրերի վրա». Արսեն Թորոսյան

«Ապացույցներ չկան, որ Ամուլսարի շահագործումը կարող է ազդել Ջերմուկի և Սևանի ջրերի վրա»: Ամուլսարի շահագործման վերաբերյալ տարբեր կազմակերպություններ, Կառավարության անդամներ, պատգամավորներ, բնապահպաններ արդեն արտահայտել են իրենց տեսակետը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը սովորաբար առողջ ապրելակերպի կողմնակից է, այս հարցի վերաբերյալ դեռ իր կարծիքը չի արտահայտել։

168.am-ը նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեսակետ ունի նախարարը Ամուլսարի շահագործման վերաբերյալ։

«Նախարարն իր տեսակետն արտահայտել է ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, այս պահին եթե մեկնաբանեմ, կրկին նույն բանն եմ ասելու»,- նասաց Ա. Նիկողոսյանը։

Նշենք, որ ֆեյսբուքայն իր ասուլիսի ժամանակ Արսեն Թորոսյանը մասնավորապես նշել էր, որ շահագրգված են, որպեսզի ցանկացած հանք՝ բաց, փակ, մետաղական և այլն, ունենա առավելագույնս ցածր կամ զրոյական ազդեցություն շրջակա միջավայրի կամ բնակչության առողջության վրա։

«Մեր գործառույթների շրջանակնեում մշտապես դիտարկում ենք, օրինակ՝ ջրում, հողում, օդում առկա փոփոխությունները, եթե տեսնում ենք, որ կա որևէ վտանգ, որը սպառնում է շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա, միջոցներ ենք ձեռնարկում և դիմում այն կազմակերպություններին, որոնք կարող են դադարեցնել հանքի աշխատանքը։ Մեր գործառույթները հիմանակնում սրանք են»,- ասել էր Առողջապահության նախարարը։

Նրա խոսքով՝ Ամուլսարի հետ կապված հիմա առկա է մի փաստաթուղթ, որը «Հիվանդությունների վերացման և կանխարգելման» կենտրոնն ուսումնասիրել է, որպեսզի տա ինստիտուցիոնալ կարծիք, քանի որ սովորաբար հնչում են իռացիոնալ կարծիքներ՝ չհիմնվելով փաստերի վրա։

«Եթե դիտարկում ենք ռացիոնալ դաշտում, ապա խմելու ջրի, օդի աղտոտվածության, Ջերմուկի թերմալ աղբյուրների, Սևանա ջրի մասով ապացուցներ, որ այդ հանքն աշխատելու դեպքում դրանց վրա բացասաբար կազդի, այս պահին չկա։ Բայց սա չի նշանակում, որ մեր կամ այլ գերատեսչությունը մշտապես չպետք է մշտադիտարկում անի»,-նշել էր նախարարը։

Աղբյուր՝ 168.am