Ապատեղեկատվություն է տարածվում, որ Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել. Սիփան Փաշինյան

Ապատեղեկատվություն է տարածվում, որ Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել. Սիփան Փաշինյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը։

«Սիրելի հայրենակիցներ, տարբեր օգտատերերի կողմից ապատեղեկատվություն է տարածվում առ այն, որ Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթուն է որոտացել, մի մասն էլ տարածում է, թե Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել:

Այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարզում ամեն ինչ հանգիստ է, որևէ արտառոց դեպք չի գրանցվել»: