Աշտարակի կամրջի տակ փրկարարները դուրս են բերել 2 օր որպես անհետ կորած որոնվող 17-ամյա աղջկա դին. հայտնաբերվել է երկտող

Աշտարակի կամրջի տակ փրկարարները դուրս են բերել 2 օր որպես անհետ կորած որոնվող 17-ամյա աղջկա դին. հայտնաբերվել է երկտող

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժնից, որ Աշտարակի ձորում՝ Աշտարակի կամրջի տակ, դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները՝ հրամանատարի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։

Կիևյան կամուրջ

Փրկարարները և ոստիկանները կամրջի տակից մոտ 1 կմ ոտքով մեծ դժվարությամբ պատգարակով դուրս են բերել մահացածի դին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հովսեփ Հովհաննիսյանի, Ստեփան Սուքիասյանի և Նորայր Խաչատրյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ս. Սիմոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել Հ. Հովհաննիսանը, ում կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ՝ 17-ամյա Գրետա Ա-ն էր, ում որպես անհայտ կորած 2 օր էր՝ հարազատներն ու ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները որոնում էին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել. «Իմ քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեք, ես գնում եմ այնտեղ, որտեղ ինձ սպասում են»։