«Աշոտ, այ Աշոտ, տատդ էլ ա ստեղ, չկրակես հանկարծ»․ քաղաքացին դիպուկահարին

«Աշոտ, այ Աշոտ, տատդ էլ ա ստեղ, չկրակես հանկարծ»․ քաղաքացին դիպուկահարին

Հայրենիքի փրկության շարժման համակիրներն այսօր հավաքվել են ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքի դիմաց՝ խոչընդոտելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԳՆ շենք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելելու է Կառավարության 2-րդ մասնաշենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ 

Փաշինյանի հրաժարականը պահանջողները հերթական անգամ հավաքվում են՝ անձամբ Փաշինյանի ներկայությամբ իր հրաժարականը պահանջելու։

Ավանդույթի համաձայն բարձրահարկ շենքերի տանիքներին կրկին դիպուկահարներ են նկատվում, մասնավորապես ԱԳՆ-ի տանիքին, «Էլիտ պլազայի» տանիքին։

Քիչ առաջ ակցիայի մասնակիցներից մեկը դիմեց դիպուկահարներին։

«Աշոտ, այ Աշոտ, տատդ էլ ա ստեղ, չկրակես հանկարծ»,- ասաց նա։