Աշխարհին էլ ավելի կործանիչ պանդեմիա են կանխատեսել

Աշխարհին էլ ավելի կործանիչ պանդեմիա են կանխատեսել

ԱՀԿ-ի եւ Համաշխարհային բանկի կողմից ստեղծված գլոբալ պատրաստվածության մոնիթորինգի խորհուրդը հայտարարել է, որ մարդկությունը շուտով կբախվի էլ ավելի կործանիչ պանդեմիայի հետ, գրում է Lenta-ն՝  հղում անելով Science Alert-ին:

Ըստ կանխատեսման՝ երկրների՝ կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց սխալների վրա չսովորելը նշանակում է, որ հաջորդ պանդեմիան ավելի մահացու եւ կործանարար կլինի տնտեսության համար:

Կազմակերպությունը զգուշացրել է, որ դեռ մեկ տարի առաջ երկրները վատ են պատրաստվել պանդեմիային եւ որեւէ միջոց չեն ձեռնարկել այդ իրավիճակից դուրս գալու համար: