Աշխատասենյակից դուրս գալուց մոռացա հագնեմ դիմակս․ վաղը կդիմեմ Ոստիկանության Մաշտոցի բաժին, որ ինձ տուգանեն․ Դանիել Իոաննիսյան

Աշխատասենյակից դուրս գալուց մոռացա հագնեմ դիմակս․ վաղը կդիմեմ Ոստիկանության Մաշտոցի բաժին, որ ինձ տուգանեն․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր (քիչ առաջ) աշխատասենյակից դուրս գալուց մոռացա հագնեմ դիմակս և այդպես, առանց դիմակի, հասա կայանատեղիում գտնվող մեքենայիս:

Թեև այդ ընթացքում որևէ մեկի հետ չեմ շփվել (առավելևս` մոտիկից), սակայն դա կարգի խախտում է և ես վաղը կդիմեմ Ոստիկանության Մաշտոցի բաժին, որ ինձ տուգանեն:

Օրենքը բոլորի համար է: Օրենքի առաջ բոլորը հավասար են: Սովորաբար քաղաքացիներին այսպիսի ոչ էական խախտումների համար չեն տուգանում, բայց եթե ես այլոցից պահանջում եմ հետևել կանոններին, ապա իմ նկատմամբ օրենքը պիտի առավել խիստ լինի»: