«Անցյալին վերադարձ չի լինի, մենք շատ բարձր գին ենք վճարել»․ Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը ուղիղ եթերում խոսել է Ղարաբաղյան կարգավորման հարցերի շուրջ։

«Համանախագահները հասկանում են, որ վաղ է խոսել վերջնական կարգավորման մասին, քանի որ այն հնարավոր է միայն բանակցություններում պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության դեպքում։ Առայժմ դա նշանակում է, որ շեշտը կդրվի տարածաշրջանում խաղաղության պահպանման վրա։

Մեր մոտեցումներն անփոփոխ են՝ անցյալին վերադարձ չկա, լինեն դրանք սահմաններ, թե կարգավիճակ։ Մենք չափազանց բարձր գին ենք վճարել»։

Կիսվիր ընկերներիդ հետ