Օգտակար

Ինչպես պաշտպանվել անցանկալի հղիությունից

Ինչպես պաշտպանվել անցանկալի հղիությունից

Տարբեր պատճառներով կանայք հաճախ են բախվում անցանկալի հղիության երևույթին: Անցանկալի հղիություն ընդհատումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրվում է մինչև 12 շաբաթական ժամկետում։

Ըստ տվյալների` Հայաստանում կանանց 17-ի տոկոսի անպտղության պատճառը հետաբորտային բարդություններն ու անիրազեկությունն է եղել: Երբեմն կինը մտնում է դեղատուն, գնում պատահական մի դեղ ու ինքնուրույն, առանց բժշկի նշանակման փորձույմ ազատվել պտղից։

Հղիության 12-ից մինչև 22-րդ շաբաթներում արհեստական ընդհատումը թույլատրելի է բացառապես բժշկական կամ սոցիալական ցուցումներով պայմանավորված, որոնց սպառիչ ցանկը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ։

Հիշյալ ժամանակահատվածում հղիության արհեստական ընդհատումն այլ դրդապատճառներով, այդ թվում՝ երեխայի սեռով պայմանավորված, համարվում է անօրինական:

Հայաստանում այսօր յուրաքանչյուր 4-րդ հղի կին դիմում է աբորտի, այլ կերպ ասած՝ Հայաստանում 4 երեխաներից մեկի կյանքն արհեստականորեն ընդհատվում է:

Անցանկալի հղիություն վաղ փուլերում

Բնականաբար, ինչքան հղիության ժամկետը փոքր է, այնքան ավելի թեթև է անցնում հղիության ընդհատումը։

Դեղորայքային մեթոդով անցանկալի հղիություն ընդհատումն ունի մոտ 96% էֆեկտիվություն ու ավելի քիչ վնաս է հասցնում կնոջ օրգանիզմին, քան վակումային տարբերակը, չնայած սա մի քիչ անհատական հարց է՝ պայմանավորված տարբեր գործոններով։

Դեղորայքային աբորտի առավելությունը նա է, որ պտղաբերությունը վերականգնվում է նույն ամսում, նա նույն ամսում կարող է հղիանալ։

Մինչև հորմոնալ դեղի ընդունումը կատարվում է ՈՒՁՀ, որոշվում ճշգրիտ ժամկետը և ստուգվում կնոջ վիճակը: Դեղն ընդունելուց 36-48 ժամ անց կինը կրկին է դեղ ընդունում:

Բացասական զգացողությունների դեպքում պետք է անպայման նորից բժշկի դիմել: Սովորաբար, դեղն ընդունելուց հետո թեթև արյունահոսություն է սկսում, որն ավելի առատ է, քան դաշտանը, երբեմն մակարդուկներ են լինում: Որպեսզի բժիշկը վստահ լինի, որ արգանդը դատարկ է, 2 օր անց կատարում է կրկնակի ՈՒՁՀ:

Հաշվի առնելով հղիության ժամկետը, բարդությունների հնարավորությունները (ալերգիաներ` հորմոնալ պատրաստուկների նկատմամբ, ասթմա, որոշ ներքին օրգանների հիվանդություններ), գինեկոլոգը խորհուրդ է տալիս աբորտի ամենաանվնաս և այդ պահին համապատասխան տեսակը:

Վիժում տնային պայմաններում

Դեռևս շատ կանայք երբեմն փորձում են անցանկալի հղիություն ընդհատել ինքնուրույն: Որոշ դեղեր, դեղաբույսեր ընդունակ են վիժում առաջացնել:

Բայց նման դեպքերում կողմնակի երևույթները բավականին շատ են` արյունահոսություն, վարակում, երիկամների գործունեության խանգարում, փսխում, գիտակցության մթագնում, ջերմ, կոմա:

Ծանր ինտոքսիկացիան երբեմն մահացու ավարտ է ունենում:

Մինի աբորտ

Հղիության ընդհատման արագ և պարզ վիրահատական մեթոդներից է` վակումային ասպիրացիան է: Այն կատարվում է 3-6 շաբաթան հղիության ընթացքում, քանի դեռ սաղմըն ամբողջովին չի մխրճվել էնդոմետրիայի շերտերի մեջ:

Համարվում է ամենախնայող մեթոդներից մեկը, քանի որ կատարվում է արգանդի վզիկի նվազագույն լայնացմամբ: Վակումային սարքի օգնությամբ կատարվում է արգանդի պարունակության դուրսքաշում` մի քանի րոպեի ընթացքում: Այս միջամտության ժամանակ կատարվում է տեղային անզգայացում:

Արդեն 1 ժամ անց կինը կարող է տուն գնալ և ևս մեկ շաբաթից անցնել բժշկի խորհրդատվությամբ:

Հղիության դեղորայքային ընդհատում

Մեծ պահանջարկ ունի դեղորայքի օգնությամբ իրականացվող աբորտը, որն առաջացնում է սաղմի մահ և արգանդի պարունակության դուրսմղում: Ժամկետային սահմանափակումը մինչև 5-6 շաբաթական հղիությունն է:

Այս մեթոդը հուսալի ալտերնատիվ է վակումային ասպիրացիային: Դրական արդյունքը 96-98 տոկոս է: Անհաջողության դեպքում  հղիությունը պահպանվում է, կամ պտղային ձվիկը մահանում է, բայց դուրս չի մղվում: Այդպիսի իրավիճակներում հարկ է դիմել գործիքային միջամտության:

Հակացուցումներն են.

•   վերջին մենստրուացիայից անցել է 50 օրից ավելի (7 շաբաթ/),
•   Տտվյալ դեղից կինն ալերգիա ունի,
•   արտարգանդային հղիություն,
•   երիկամային, սրտային, լյարդային անբավարարություն:

Տան պայմաններում կիրառելը շատ կոպիտ սխալ է և շատ վտանգավոր է, քանի որ լի է տարբեր բարդություններով՝ սկսած արյունահոսությունից, վերջացրած՝ հետագայում ի հայտ եկող անպտղության խնդրից․ դա պետք է արվի բժշկի և սոնոգրաֆիայի հսկողությամբ։

Այսօր բազմաթիվ կանայք անցանկալի հղիություն ազատվում են տան պայմաններում, ինչը խիստ վտանգավոր է նրանց առողջության համար:

Բժշկական տեսանկյունից՝ ամենամեծ բարդությունն անպտղությունն է, որը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով՝ կպումների առաջացումով, բորբոքումներով, հորմոնալ համակարգի խանգարումներով, էնդոմետրիտով և այլն։

Բժշկական տեսանկյունից ցանկալի է, որ պտուղը հեռացվի մինչ 12 շաբաթականը, երբ այն համարվում է էմբրիոն: Դրանից հետո, համաձայն ընդունված կարգի, պտուղը հեռացնում են միայն բժշկական ցուցումի համաձայն:

Այնուամենայնիվ, մասնագետները նշում են, որ անցանկալի հղիություն ընդհատման նպատակով կիրառվելու դեպքում սխալ դեղաչափերի և ընդունման կանոնների խախտման դեպքում «Սայտոտեկի» փոքր հաբերից սկիզբ առած առատ արյունահոսությունը ուղեկցող բարդությունները կարող են ոչ միայն անդառնալի առողջական խնդիրների պատճառ լինել, այլև կնոջ կյանք արժենալ:

Կիսվել էջում