«Անցած տարի 12 տարով մեծացա». Իննա Խոջամիրյան. Bravo.am (ֆոտո)

«Անցած տարի 12 տարով մեծացա». Իննա Խոջամիրյան. Bravo.am

Bravo.am-ը գրում է․ Դերասանուհի Իննա Խոջամիրյան վերջերս հաճախ է թարմացնում իր պորտֆոլիոն:

Նոր ֆոտոշարքը նա առաջինը տրամադրել է BRAVO.am-ին, իսկ զրույցի ընթացքում խոսել է սոցցանցերում ակտիվության, համեմատաբար թեթեւ աշխատանքային գրաֆիկի, անձնականը չհանրայնացնելու պատճառների մասին, եւ ոչ միայն:

Սելֆիները՝ գլխացավանք

Այժմ ոչ թե սոցցանցային իրականությունն ու ակտիվությունն են ենթարկվում քեզ, այլ դու ես պարտավոր հետեւել որոշակի վիրտուալ միտումների ու պահանջների:

Սոցակտիվությունը պահպանելու հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ լուսանկարիչների հետ ստեղծագործում եմ:

Այնուամենայնիվ, եթե այսպես թե այնպես լուսանկար պիտի ունենաս, գրագետ ու պրոֆեսիոնալ լուսանկարներն ավելի էսթետիկ են գլխացավանք սելֆիներից:

Իննա Խոջամիրյան

«Շատուշատ արժեքներ վերանայել եմ»

Լուսանկարվելն էլ է արվեստ, չնայած՝ վաղուց աղավաղվել է բուն իմաստը: 2000-ականներին, հիշում եմ, լուսանկարվելն, այնուհետեւ այդ լուսանկարները ձեռք բերելը մեծ արարողություն էին:

1 ժապավենը 20 կամ 36 նկարի հնարավորություն էր տալիս, ու դա այնքան կարեւոր ու մեծ թիվ էր:):

Հիմա ամեն բան արժեքը կորցրել է կամ նվազեցրել, ժամանակը թերեւս ամենասարսափելի երեւույթն է. շնչելուն հավասար վազում է:

Մեկ-մեկ դժվարանում եմ ընկալել, որ վաղուց արդեն պատանի չեմ, բայց, ինչ խոսք, շատ եմ մեծացել:

Շատուշատ արժեքներ վերանայել եմ, դրա հետ մեկտեղ՝ շատուշատ մարդկանց ու երեւույթներ:

Իննա Խոջամիրյան

«Հանգամանքները նպաստեցին»

2019-ն իմ տարին էր. հաճախ եմ սիրում կրկնել, որ խոզի տարում 12 տարով մեծացա մինչ հաջորդ խոզին հանդիպելը: Այդպես էլ կա:

Հետաքրքիր ու պարադոքսալ փոփոխությունների եմ ենթարկվել եւ շնորհակալ եմ հանգամանքներին ու իրադարձություններին, որոնք նպաստեցին այդ ամենին: Աշխատասեր եմ, չեմ կարող հանգիստ նստել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում