ՄամուլՏեսանյութ

Անչափահաս տղան Toyota-ով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ կողքին եղել է 20-ամյա ռուս աղջիկ

Անչափահաս տղան Toyota-ով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ կողքին եղել է 20-ամյա ռուս աղջիկ

Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Սոս Ա.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության վարչական շենքի պատին՝ կոտրելով Արամ Մանուկյանի կիսանդրու մոտ տեղադրված ճաղավանդակը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ուղևոր, ՌԴ քաղաքացի 20-ամյա Անաստասիա Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վիրավորին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Կայքի տեղեկություններով՝ վարորդը չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք:

Դեպքի վայրում հավաքվածներն էլ նշել են, որ վարորդը կին է եղել, սակայն այդ տեղեկությունը ոստիկանները ճշտում են՝ այդ թվում վթարի հարակից տարածքում տեղադրված խցիկների նկարահանածը ուսումնասիրելու միջոցով, իսկ ավտոմեքենան վարձույթով է վերցված եղել:

Տեղում լրացուցիչ շտապօգնություն է ժամանել և բժիշկները օգնություն են ցուցաբերել ավտոմեքենայում գտնվող ևս 3 հոգու, որոնցից մեկը ևս ՌԴ քաղաքացի է և աղջիկ:

Սակայն, նրանք բժիշկների կողմից տեղում բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոց գնալ։

Բախման հետևանքով ավտոմեքենայի առջևի անվահեծանը կոտրվել է:

Կիսվել նյութով