«Անուղղելիները» կամ հնդկական կինո՝ ԱԺ-ում. Նաիրի եւ Հայկ Սարգսյանների սելֆիները ԱԺ-ում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում եւ քաղաքական կուլիսներում լայնորեն քննարկվում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմում կուսակցության կարկառուն անդամներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի չհայտնվելը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթով:

Ավելին՝ ըստ նույն աղբյուրների, Ն. Փաշինյանը ՔՊ համաժողովին նախորդած վարչության նիստի ժամանակ ասել է. «Էդ ի՞նչ ձեւ է ընդհանրապես իրեն պահում, ասեք դրան՝ աչքիս չերեւա»:

Թվում էր, թե այսքանից հետո Հայկ Սարգսյանը, գոնե որոշ ժամանակ, կխուսանավի աչքի ընկնել այս կամ այն պատմությամբ, բայց արի ու տես, որ՝ ոչ:

Այս շաբաթ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայկ Սարգսյանը որոշեց ոչ թե Ն. Փաշինյանի աչքին երեւալ, այլ թիկունքի հետեւում «հնդկական կինո» նկարել:

Մինչ պատգամավորները հարցեր էին ուղղում կառավարության ներկայացուցիչներին, հուզիչ տեսարան էր կառավարության համար նախատեսված վերջին նստարանին, հանդիպել էին Սարգսյան եղբայրները:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որը մշտապես Փաշինյանի կողքին է եւ նաեւ կառավարության հետ հայտնվում է խորհրդարանական դահլիճում, հենց այդտեղ հանդիպեց երկվորյակ եղբորը: Եվ Սարգսյանները որոշեցին ախպերներով սելֆիախառն իրենց անմահացնել քաղաքական թիվ մեկ դահլիճում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում