Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ

Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ

Ազգային ժողովն այսօր նոր գլխավոր դատախազի ընտրեց: Այդ պաշտոնում խորհրդարանական մեծամասնությունը առաջադրել էր Աննա Վարդապետյանի թեկնածությունը։

107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 70-ը և բոլորը «կողմ» են քվեարկել Վարդապետյանի թեկնածությանը։

70 կողմ, 0 դեմ ձայնով Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ:

Նա պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ի՝ Ազգային ժողովի հատուկ նիստում։

Տեսանյութը ստորև