ԺամանցՄամուլ

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ 800 երեխա մասնակցել է ամանորյա միջոցառմանը (լուսանկարներ)

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ 800 երեխա մասնակցել է ամանորյա միջոցառմանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, սահմանամերձ գյուղերում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող, քաղցկեղով և շաքարային դիաբետով հիվանդ, Արցախյան հերոսամարտին զոված և անհայտ կորած ազատամարտիկների թոռնիկների, 2016 թվականի Ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով զոված զինծառայողների, սիրիահայ և Խարբերդի մասնագիտացված մանկատան ավելի քան 800 երեխա դեկտեմբերի 22-ին այցելել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն «Սառցե սիրտ»-ը մանկական ամանորյա ներկայացումը դիտելու համար:

Աննա Հակոբյանի

Ներկայացումից հետո, ամանորյա միջոցառումների շրջանակում, երեխաների խմբերն ուղևորվել են մայրաքաղաքում գործող տարբեր զվարճանքի վայրեր, որտեղ նրանց ժամանցն ու սնունդը անվճար կամ մասնակի անվճար ապահովել են «Rossia mall», «Rio mall», «Yerevan mall», «Նեպտուն», «Տաշիր պիցցա», «Cityzen», «Փոքրիկ Էյնշետյն» կազմակերպությունները:

Շնորհակալություն ենք հայտնում նրանց երեխաների ժամանցը ապահովելու համար: Աննա Հակոբյանն իր երկու դստրերի հետ միացել է խմբերից մեկին:

anna hakobyan nor tari 2
anna hakobyan nor tari 5 1
Աննա Հակոբյանի
Աննա Հակոբյանի
Կիսվել նյութով