Աննա Հակոբյանը նոր նստավայր չի ունենա

Մամուլում շրջանառվող լուրը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախկին նստավայրը, որը նախկինում եղել է կառավարության ընդունելությունների տան մասնաշենքը, շուտով դառնալու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նստավայրը, շարունակում է մնալ առկախ։

Մտահոգության առիթը այն է, որ օրենքով վարչապետի տիկնոջ գրասենյակ, նստավայր, առհասարակ նախատեսված չէ։

Bavnews.am-ի լրագրողը կապ հաստատեց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի հետ, ով ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկատվությունը․ «Դեռևս որևէ բան ասել չեմ կարող, նման քննարկում չի եղել, եթե որոշումը կայացվի մենք հանդես կգանք հայտարարությամբ և կտեղեկացնենք մամուլին»։

Հիշեցնենք, որ ըստ նոր խորհրդարանական կառավարման համակարգի, Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովն ընդունեց «Պաշտոնատար անձաց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան 26։

Լիանա Մարտիրոսյան