Աննա Հակոբյանը Արփիի հետ շրջել են Քաղցրավենիքի փառատոնի տաղավարներով․ Տեսանյութ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր դստեր՝ Արփիի հետ, շրջել են Քաղցրավենիքի փառատոնի տաղավարներով: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում`տեղադրելով տեսանյութ և կատարելով հետևյալ գրառումը:

«Արփիի հետ այցելել ենք «Խաղաղության քաղաք» հասարակական կազմակերպության նախաձեռնած Քաղցրավենիքի փառատոնին։

Ուրախ եմ, որ փառատոնի հասույթի մի մասը փոխանցվելու է տարբեր հիվանդություններ ունեցող երեխաների երազանքների իրականացմանը»,- գրել է նա: