Մամուլ

Աննային գտան տիկնիկը ձեռքին բռնած, իսկ մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացավ

Աննային գտան տիկնիկը ձեռքին բռնած, իսկ մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացավ

Ավերիչ երկրաշարժը հազարավոր կյանքեր խլեց Հովհաննեսի սերը վրացահայ Ալֆրեդային բերեց Լենինական, որտեղ էլ ընտանիք կազմեցին։ Այս մասին գրում է «Առավոտ»-ը

Ամուսինների միությունն ամրապնդվեց երեք զավակների` Վարդուհու, Աշոտի եւ Աննայի ծնունդով։ Սակայն 1988-ի երկրաշարժը անտարբեր չանցավ նաեւ այս ընտանիքի կողքով։

«Առավոտյան սովորական աժիոտաժ էր,- հիշում է Վարդուհին,- տաք թեյը դրված էր սեղանին, որից բարձրացող գոլորշին անուշաբույր կիտրոնի բույրը տարածելով՝ մեզ իր շուրջն էր համախմբել։

Բոլորս շտապում էինք, մեծերը` աշխատանքի, փոքրերս` դպրոց, իսկ քույրս` 3-ամյա Աննան, անկյունում հանգիստ նստած իր համար դեռ նոր բացահայտված աշխարհի շարժին էր հետեւում։ Ինձ թվում էր, թե նրան որպես դիտորդ են ուղարկել` երկրային կյանքում տեսածը` երկնային կյանքում պատմելու»:

anna

Մի սարսափազդու ոռնոց լսվեց, դղրդաց ու ցնցվեց ամեն ինչ, անորոշ հայացքով երեխաները նայեցին ուսուցչուհու կողմը։ Նա բոլորին կոչ էր անում, որ մտնեն սեղանների տակ: Հետո բոլորը բակ դուրս եկան, երբ դադարեց ցնցումը։

Հեռվից լսել է պապի ձայնը, ով արդեն գտած է եղել եղբորը եւ միասին շտապել են տուն։ Տանը միայն մայրը ու քույրը չեն եղել։ Տիկին Ալֆրեդան այդ օրը երեխային պետք է իր ընկերուհիների հետ ծանոթացներ։

Նրանք Աննայի համար խաղալիքներ են գնել եւ խնդրել են Ալֆրեդային` ընդմիջմանը երեխային տանի, որ անձամբ հանձնեն նվերները։ Ինն օր անց փլատակների տակից հանել են մորը, նա այդ պահին փրկարարներին հուշել է, որ այդտեղ երեխա կա։ Աննային գտել են տիկնիկը ձեռքին բռնած, իսկ մայրը հիվանդանոցի ճանապարհին է մահացել…

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով