Անձամբ ես վաղուց եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը. Զատուլին

Անձամբ ես վաղուց եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը. Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Լազարյան ակումբի» պաշտոնական կայքէջում գրել է.

«Անձամբ ես վաղուց եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, և սա է պատճառներից մեկը, որ ինձ արգելում են մուտք գործել Ադրբեջան: Եվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետական մակարդակով ճանաչելու հարցը, ըստ իս, դժվար թե լուծվի ռազմական գործողությունների ընթացքում:

Ժամանակին Հայաստանի իշխանությունները խոստանում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի: ԼՂՀ-ի ճանաչումը Հայաստանի ներքին գործն է: Բայց ես խորհուրդ չէի տա այս քայլին ներկայումս գնալ, քանի որ դա միայն կխթանի լարվածությունը և լրացուցիչ առիթ կդառնա Ադրբեջանի ու Թուրքիայի համար և ինչը, անշուշտ, նրանց նոր դիվանագիտական և ոչ միայն դիվանագիտական հարձակողական գործողությունների առիթ կդառնա:

Արցախ

Ինչ վերաբերում է այլ երկրների կողմից ԼՂՀ-ի ճանաչմանը, այստեղ շատ բան կախված է այդ պետությունների հետ Հայաստանի հարաբերություններից: Պատրա՞ստ են նրանք, առանց Հայաստանի կողմից ճանաչման, ճանաչել Արցախը, թե՞ ոչ: Ի՞նչ կտա այդ ճանաչումը ռազմական գործողությունների ներկայիս իրավիճակում, եթե այն ճանաչող երկիրը հեռու է տարածաշրջանից և հնարավորություն չունի իսկապես օգնելու հայկական կողմին:

Մի խոսքով՝ ես շատ զուսպ եմ վերաբերվում Արցախի Հանրապետության անհապաղ ճանաչման գաղափարին: Հնարավոր է և, հավանաբար, անհրաժեշտ է խոսել այդ մասին, ձգտել դրան՝ փնտրելով արդարություն: Բայց այս պայքարում հաջողության կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման արդյունքում»,-հավելել է Զատուլինը: